Աննա Քեթլի
Աննա Քեթլի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1889[1][2] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1976[1][2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Բլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[3] |
Գերեզման | Նոր հասարակական գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրոն | լատինական եկեղեցի[4] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, member of the Provisional National Assembly? և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Anna Kéthly Վիքիպահեստում |
Աննա Քեթլի (նոյեմբերի 16, 1889[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] - սեպտեմբերի 7, 1976[1][2], Բլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[3]), Բուդապեշտում` աղքատ ընտանիքում ծնված ինն երեխաներից մեկն է։ 15 տարեկան հասակում նա սկսել է աշխատել կարի գործարանում, բայց հետո ավելի գրավիչ աշխատանք է գտնում կանանց ամսագրի խմբագրատանը, և դա նրան հնարավորություն է տալիս հետագայում կրթությունը շարունակելու համար։ 1917 թվականին նա մտնում է հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեջ և դառնում կուսակցության ակտիվ անդամներից մեկը։ 1919 թվականին նա ընտրվում է կուսակցության կոմիտեի անդամ։ Հետագայում նա հաճախ է աշխատակցել կուսակցության Նեփսզավե թերթին։ 1922 թվականին Քեթլին մտնում է պառլամենտ որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ և անընդմեջ իր կուսակցությունն է ներկայացնում այնտեղ մինչև 1944 թվականի մարտին գերմանացիների` Հունգարիա ներխուժումը։ Դրանից հետո Քեթլին թողնում է Բուդապեշտը և ապրում կեղծ փաստաթղթերով` թաքցնելով իր ինքնությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Քեթլին նորից դառնում է քաղաքականապես ակտիվ և օգնում է հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմակերպմանը և մտնում է կուսակցության քաղաքական կոմիտեի կազմի մեջ։ 1945 թվականի ապրիլին նա ժամանակավորապես դառնում է Ազգային ժողովի անդամ, իսկ նույն տարում նոյեմբերին կայացած ընդհանուր ընտրությունների ժամանակ պառլամենտում վերընտրվում է որպես սոցիալ -դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար և ԱԺ փոխխոսնակ։ Նա ներդրումներ է անում հոդվածներում, սոցիալիստական թերթերում և ակտիվորեն մասնակցում է սոցիալիստական կուսակցությունների հետ շփմանը Արևմուտքում։ Հետպատերազմյան շրջանի Հունգարիայում նա եղել է իր կուսակցության և Հունգարիայի կոմունիստական կուսակցության միավորման կողմնակից։ Հեռացվել է կուսակցությունից և շուտով կորցրել է նաև մանդատը և երկու տարի եղել է տնային կալանքի մեջ
1950 թվականին սոցիալ-դեմոկրատական կուսակցության մի քանի անդամների հետ նա ձերբակալվում է կոմունիստների կողմից։ 1954 թվականին երեք տարվա բանտարկությունից հետո նրան կասկածում են լրտեսության և կառավարությանը ընդդեմ գործունեության մեջ և ցմահ բանտարկում։ Արևմտյան սոցիալիստների կողմից միջազգային ճնշման ազդեցությամբ նրան ներում են շնորհում և ազատում բանտից, բայց պահում են մշտական հսկողության տակ։
Հունգարական հեղափոխությունը և Աննա Քեթլին
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականի հոկտեմբերի 30-ին` հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության վերածննդից հետո` հեղափոխության ընթացքում, նա դառնում է կուսակցության նախագահ։ Նոյեմբերի մեկից նա մասնակցում է Ավստրիայում` Վիեննայում ընթացող միջազգային վեհաժողովին։ Նոյեմբերի երկուսին` հաջորդ օրը, Հունգարական ղեկավարությունը նրան նշանակում է պատգամավոր Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում։ Նոյեմբերի 3-ին նրա կուսակցությունը նրան առաջադրել է նախարարական պաշտոն Իմրե Մագիի նոր կոալիցիոն կառավարությունում, բայց հաջորդող օրը լուսաբացին` նոյեմբերի 4-ին, Խորհրդային Միությունը ներխուժում է Հունգարիա, և նրան խորհուրդ են տալիս թռչել դեպի Նյու Յորք և դիմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Ի վերջո, նա բնակություն է հաստատում Լոնդոնում` Միացյալ թագավորությունում, որտեղ իրականացնում է սոցիալիստական հրատարակությունների խմբագրումները։ 1962 թվականինին Հունգարիայի Գերագույն դատարանը վերանայում է 1954 թվականին Քեթլիին պարտադրված բանտարկությունը։
Աննա Քեթլին մահացել է 1976 թվականի սեպտեմբերի 7-ին Բլանկենբերգեում` Բելգիայում։
Հոկտեմբերին 1990 թվականին նրա աճյունը վերադարձվել է Հունգարիա և հուղարկավորվել, երբ Հունգարիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել 1962 թվականի դատավճիռը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #126560315 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://library.hungaricana.hu/hu/view/OGYK_Almanach_1939-1944/?query=%22K%C3%A9thly%20Anna%22&pg=219&layout=s
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- United Nations Report of the Special Committee on the Problem of Hungary, General Assembly, Official Records, 11th session, Supplement No. 18 A/3592), New York. 1957
- Anna Kéthly Foundation Արխիվացված 2009-02-11 Wayback Machine
- Official website of the Արխիվացված 2022-05-04 Wayback Machine (Kéthly's party)
- Official website of the (a split of Kéthly's party which claims her legacy)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քեթլի» հոդվածին։ |
|